Onedivision.ru-ի հաղորդմամբ, այսօր Ռուսաստանի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի ընդհանուր ժողովում կայացվել է որոշում, որի համաձայն, այս մրցաշրջանում մերձմոսկովյան «Խիմկի»-ի փոխարեն Պրեմիեր լիգայում հանդես կգա Կրասնոդարի համանուն թիմը:
Հիշեցնենք, որ «Կրասնոդար»-ը հետաքրքրված էր Հայաստանի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով, և օրեր առաջ Յուրան մեկնել էր Կրասնոդար, սակայն նույն օրը վերադարձել էր Դանիա և շարունակել մարզվել «Ռանդերս»-ի կազմում: Հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն, Մովսիսյանը վերջնական համաձայնության էր եկել «Կրասնոդար»-ի ղեկավարության հետ և պատրաստ էր տեղափոխվել ռուսական ակումբ, եթե վերջինիս իրավունք տրվեր հանդես գալ Պրեմիեր լիգայում։







































