Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարնաձեն «Ասավալ-դասավալի» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Վրաստանին սպառազինություն չի մատակարարում, քանի որ լիովին չի վստահում Վրաստանի իշխանություններին: Մատակարարումից հրաժարվելու պատճառներից է նաև Ռուսաստանի հանգամանքը, սակայն դա երկրորդական խնդիր է: «Արևմուտքը զգուշանում է զենք մատակարարել այնպիսի երկրների, ինչպիսին Վրաստանն է, չնայած որ վրացական իշխանությունները հավաստիացնում են, որ մտադիր են առկա կոնֆլիկտները լուծել խաղաղ ճանապարհով»,- ասել է Շևարդնաձեն՝ հաղորդում է Trend-ը: