Այսօր` ժամը 20:30-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում տեղի կունենա մոմավառություն` ի հիշատակ 97 տարի առաջ զոհված 1.5 մլն հայերի:
Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի նախօրեին ԵՊՀ ուսանողական խորհուրդը արդեն երկրորդ տարին է` կազմակերպում է մոմավառություն, որին մասնակցում են տարբեր ֆակուլտետների մի քանի տասնյակ ուսանողներ:
Յուրաքանչյուր ուսանող մոմ կդնի ճեմասրահի աստիճանների վրա, և ավելի քան 400 վառվող մոմերով կնկարվի 97 թիվը և խաչ, որի մոտ հոգեհանգստյան արարողություն կկատարեն հոգևորականները` բուհերի ուսանողների ու երիտասարդության հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագի մասնակցությամբ:
Մոմավառությանը ներկա կլինեն ԵՊՀ դասախոսկան կազմի ներկայացուցիչները:
Ապրիլի 24-ի առավոտյան ԵՊՀ ղեկավարությունը, ուսանողությունն ու դասախոսները, ավանդույթի համաձայն, կայցելեն Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ և ծաղկեպսակներ կդնեն հուշարձանի մոտ` ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի զոհերի:











































