Ապրիլի 23-ին նշվում է Անգլերենի օրը: Այս տոնը, ինչպես և ՄԱԿ-ի մյուս պաշտոնական լեզուների օրը, սկսվել է նշվել 2010թ.:
Ինչպես նշում է «Ռոսբալտը», հատուկ օրեր նշելու ու դրանցով հարգանքի տուրք մատուցելու կազմակերպության լեզուներին, առաջարկել է ՄԱԿի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նոր տոների նպատակն աշխարհում բազմալեզվության ավանդույթներն ամրապնդելն է:
Անգլերենի օրն ապրիլի 23-ին է տոնվում, քանի որ այս օրն է ծնվել անգլիացի մեծ դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրը: Այս տարի նրա ծննդյան 448-րդ տարին է լրանում:
Այսօր անգլերենը համարվում է «միջազգային լեզու». դրանով խոսում է ավելի քան 1 միլիարդ մարդ աշխարհի մի քանի տասնյակ երկրում:
Անգլերենը ոչ միայն անգլիացիների, այլև ԱՄՆ-ի, Իռլանդիայի, Կանադայի, Մալթայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի բնակիչների լեզուն է: Այն պաշտոնական լեզու է Ասիայի ու Աֆրիկայի որոշ պետություններում:
Անգլերենը ֆրանսերենի հետ համարվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության աշխատանքային լեզուն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենն ու ռուսերենը ամենաթարգմանված լեզուներից են: Ֆրանսերենը, գերմաներերն ու իսպաներենը լեզուներ են, որոցով թարգմանվում է գրքերի մեծ մասը: Այսպիսի տվյալներ են հրապարակվել Գրքի ու հեղինակային իրավունքի օրվա նախօրեին, որն այսօր է նշվում:
Ամենից շատ թարգմանվող հեղինակների թվում են Ագաթա Քրիստին, Ժյուլ Վեռենը և Վիլյամ Շեքսպիրը:







































