Այսօր Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքից՝ ժամը 19:00-ին կմեկնարկի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթը:
Մասնակիցները քայլերթով կշարժվեն մինչև Ծիծեռնակաբերդ։ Ի հիշատակ անմեղ զոհերի, քաղաքացիներն իրենց հերթին մեկական մոմ կվառեն իրենց պատուհանագոգերին:
Ջահերով երթեր տեղի կունենան նաև Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Կապանում, Սիսիանում, Գավառում, Բերդում, Իջևանում, Աբովյանում, Գյումրիում, Հրազդանում, Արմավիրում, Եղեգնաձորում և Ստեփանակերտում։
Ջահերով երթ տեղի կունենա նաև Սամցխե Ջավախեթիում, Միացյալ Նահանգներում, Լիբանանում, Արգենտինայում, Իրանում։











































