Հնդկաստանում վաճառքի են հանվել ամերիկյան Intel ընկերության պրոցեսորներով աշխատող առաջին սմարթֆոնները,- գրում է The Financial Times-ը:
Հնդկական Lava բջջային հեռախոսներ արտադրողի հետ համատեղ մշակած Xolo X900 սմարթֆոնները կվաճառվեն 22 հազար ռուփիով (423 դոլար):
Հեռախոսն ունի Atom միկրոպրոցեսոր, 4 դյույմանոց սենսորային էկրան, 8 մեքապիքսել տեսախցիկ:
Պարբերականը գրում է, թե առաջին սմարթֆոնի թողարկումը ցույց է տալիս, որ Intel-ը փորձում է շուկայից հեռացնել իր գլխավոր մրցակից բրիտանական Arm-ին, որի միկրոպրոցեսորները հաճախ օգտագործվում են այդ շուկայում գերիշխող ընկերությունների, այդ թվում Apple-ի և Samsung-ի սմարթֆոններում:












































