Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին, բարձրաստիճան խորհրդարանական պատվիրակության ուղեկցությամբ, այսօր մեկնել է Թունիս:
Սալեհիի երկօրյա թունիսյան այցը տեղի է ունենում Թունիսի արտգործնախարար Ռաֆիկ Աբդուլ Սալամի պաշտոնական հրավերի հիման վրա: Այցի նպատակը տարածաշրջանում ու աշխարհում ընթացող զարգացումների քննարկումն է, ինչպես նաև երկկողմանի համագործակցության, քաղաքական ու տնտեսական կապերի զարգացումը:
Նախորդ տարի Թունիսում տեղի ունեցած հեղափոխությունից հետո սա Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է այդ երկիր:












































