Friday, 12 06 2026
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին

Լիճքումխոչընդոտել են «Ժառանգության» քարոզարշավը

Մարզերում ընտրողների հետ հանդիպման շրջանակներում «Ժառանգության» ցուցակի ներկայացուցիչները` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, այցելել են Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Լիճք, Մարտունի, Վարդենիկ, Ծովինար, Վարդենիս և Սևան: Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը, «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը և ցուցակի այլ ներկայացուցիչներ:

«Ժառանգության» շտաբի լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ելույթ ունենալով Գավառ քաղաքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երկընտրանք է առաջադրել՝ շարունակել հինը, թե՞ ունենալ նորը՝ «Նոր Հայաստան, նոր Գավառ, նոր աշխատավարձ, նոր իրավունք, նոր արժանապատվություն»:

«Հնո՞ւմ պիտի մնանք, թե՞ միասին պիտի գանք»,- շեշտել է «Ժառանգության առաջնորդը: Նա նաև «Ժառանգության» միացյալ ցուցակի անունից հայտարարել է. «Մայիսի 6-ից, 7-ից հետո, մենք ձեր առջև հաշվետու ենք լինելու»:

Լիճքում Ալեքսանդր Արզումանյանը հայտարերել է, որ տեղեկություն է ստացել քարոզարշավը գյուղապետի կողմից խոչընդոտելու վերաբերյալ:

«Ինձ հենց նոր մի տեղեկություն հայտնեցին, որը շատ զայրացրեց: Ասում են, որ ավելի շատ մարդ էր հավաքված «Ժառանգության» հետ հանդիպման համար, բայց գյուղապետը վախեցրեց, և մարդկանց մի մասը գնացին իրենց տուն: Ես զարմանում եմ, գյուղապե՛տը պետք է վախենա ձեզանից, այլ ոչ թե դուք իրենից: Նա ձեր ծառան է, եթե լավ չծառայի, կարող եք այլևս նրան չընտրել: Ինչի՞ց եք վախենում, չեմ հասկանում: Ես նստել եմ 1988, 2007, 2008 թվականներին ու պետք լինի էլի կնստեմ, որ իմ երեխաները կարգին երկրում ապրեն», – ասել է Արզումանյանը:

Օգտվելով հնարավորությունից, «Ժառանգության» ներկայացուցիչները նաև հրավիրել են բոլորին ներկա գտնվել մայիսի 1-ին, ժ. 19:00-ին, Երևանի Ազատության հրապարակում կայանալիք համերգին, որին ելույթ կունենան սիրված երգիչ և երգահան Ռուբեն Հախվերդյանը և «Ժառանգությանը» սատարելու համար Հայաստան ժամանող հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում