Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ընդունելի գներով գազ գնել ամենատարբեր աղբյուրներից:
Յըլդըզը հավելել է, որ իրենք պատրաստ են արդեն այս տարի Կատարից գնել տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր գազ, եթե դրա գինն ընդունելի լինի:
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիան և Իրանը գտնվում են «գազային» պատերազմների մեջ, ինչի պատճառը իրանական գազի մատակարարման ծավալն է և գինը: