Ելույթ ունենալով ԵԽԽՎ նստաշրջանում՝ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է քննարկել բոլոր խնդիրները հարևան երկրների հետ, իսկ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները շատ նպատակների պետք է ծառայեին, սակայն առկա խնդիրները թույլ չեն տվել հասնել ցանկալի արդյունքի: APA-ի հաղորդմամբ, Դավութօղլուն հայտարարել է, որ Հայաստանը օկուպացրել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի տարածքի 20 տոկոսը, ինչը կազմակերպության հիմնարար սկզբունքների խախտում է, և եթե այդ սկզբունքները հարգվեն, ապա տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի: Դավութօղլուն ասել է, որ եթե Հայաստանը իր շուրջը ցանկանում է բարեկամներ տեսնել, ապա պետք է բարեկամ տեսնի նաև Ադրբեջանին, այդ դեպքում Կովկասում կայունություն կհաստատվի: