Երևանում այսօր էական տեղումներ չեն սպասվում: Այսօր «Առաջին լրատվական»-ին այս մասին տեղեկացրեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: Ըստ նրա`Հյուսիսային շրջաններում, մասնավորապես Լոռիում, Տավուշում, Շիրակում, երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ արդեն ապրիլի 24-28-ն ընկած ժամանակահատվածում կրկին երեկոյան ժամերին, բայց արդեն շրջանների մեծ մասում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ. ամպրոպների ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
«Երևանում այսօր էական տեղումներ չեն սպասվում, իսկ 24-28-ն ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամերին կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն: Առաջիկա 5 օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի հանրապետության ողջ տարածքում: Արարատյան դաշտում ցերեկը սպասվում է 23-26 աստիճան տաքություն»,- ասաց Գ. Սուրենյանը:












































