Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ցմահ ազատազրկվածը «Նուբարաշեն» ՔԿՀ կլոր «գերեզմանոցից» դիմում է մարդկանց

Դիմում եմ Վեհափառ Տիրոջը, նաև ՀՀբարձրաստիճան պաշտոնյաներին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, ԱՆ Հրայր Թովմասյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին: Դիմում եմ տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցներին:

Դատապարտյալների չընտրելու իրավունքը

Հարգելիներս, գաղտնիք չէ, որ մեր երկրում դատապարտյալները ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկված են: Քաղաքակիրթ շատ երկրներում դատապարտյալն անկախ նրանից ` որ ժամանակավոր մեկուսացված է հասարակությունից, այնուամենայնիվ, երկրի քաղաքացի է համարվում, մարդ է մնում, ոչ թե ձայնազուրկ մեկը, ով զրկվում է պատգամավոր կամ երկրի նախագահ ընտրելու իրավունքից: Անգամ վերջերս ՄԻ եվրոպական դատարանը Մեծ Բրիտանիայի օրինակով մարդու` ընտրելու իրավունքի խախտում համարեց դատապարտյալների ընտրական իրավունքի սահմանափակումը` նշելով, որ ընտրելն ու ընտրվելը տարբեր կատեգորիաներ են: Ինչևէ, մեր երկրում դատապարտյալին ընտրական իրավունքից զրկելու մոտեցումը վկայում է դատաիրավական համակարգի արատավորության մասին. իշխանությունը գիտակցում է, որ անմեղ-մեղավորները, չափազանցված պատիժ կրողները, հազիվ թե, ձայն տան նրանց, ովքեր նույնատիպ հանցանք կատարելու մեջ մեղադրվող երկու անձանցից մեկին ցմահ բանտարկության են դատապարտում, իսկ մյուսին, օրինակ` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդուն` 12 տարի ժամկետով ազատազրկում, այն դեպքում, երբ վերջինս դանակի բազմաթիվ հարվածներով փողոցում մարդ էր սպանել 2004-ին ու դատապարտվել դիտավորյալ սպանություն կատարելու հոդվածով, բայց 1-2 տարի հետո, թերթում տպագրված տեղեկություններով, պայմանական վաղաժամկետով դուրս էր եկել ազատություն:

Շուտով կգլորվի 17-րդ տարին, որ ես բանտում եմ ոչ իմ կողմից կատարած հանցանքի համար: Սակայն իմ` ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանիս անունը 16 տարի շարունակ կա ընտրացուցակներում` թիվ 2 ընտրատարածքում` Նոր Նորքում: Այս անգամն էլ բացառություն չէ: Հետաքրքիր է` մայիսի 6-ին ում համար է իմ կեղծված «նմանակը» ձայն տալու, երբ ես «Նուբարաշեն»-ի բանտում եմ. Լևոն Տեր–Պետրոսյանի՞, ով ինձ մահվան դատապարտեց, թե՞ հանուն Ռ. Քոչարյանի ռեժիմի վերատադրման, ով ոտնահարելով հենց իր կողմից ղեկավարվող երկրի Սահմանադրությունն ու բոլոր օրենքները` ստաձնեց դատավորի դեր և ինձ ցմահ բանտարկության դատապարտեց միայն նրա համար, որ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության կատարողները խուսափեն մահապատժից: Ամեն դեպքում, եթե անունս կա ցուցակներում, միգուցե թույլալատրվի՞ գնալ քվեարկության, մանավանդ որ մեր երկրում թույլատրվում է օրենք խախտել հենց նախագահին. խոսքս Ռ.Քոչարյանի մասին է, ով դատավորի հագուստ հագավ ու մահապատիժը փոխարինեց ցմահ դատապարտության:

Հարգարժան պարոն Սերժ Սարգսյան, ակնկալում ենք, որ Դուք վերջապես լուծում կտաք այս բազմաչարչար հարցին: Ավելին`կարծում, որ այդպիսով կվերականգնվի Ռ.Քոչարյանի կողմից ոտնահարված Սահմանադրության և հետևաբար հանրապետության ժողովրդավարության պատիվը:

Նախագահի «ներման» հրամանագիրը. իրավաբանական կազուս

Արդեն ասացի, որ շուտով կգլորվի 17-րդ տարին, որ ես կլոր «գերեզմանոցում» եմ, իսկ 2003 թ-ից, արդեն 9 տարի Ռ.Քոչարյանի «ներման» անօրեն հրամանագրով են (մահապատժի փոխարինումը ցմահ ազատազրկմամբ) ինձ պահում այնտեղ, որտեղից հիմա Ձեզ եմ գրում: Ըստ էության, ես գտնվում եմ այստեղ պատանդի կարգավիճակում: Ի՞նչ կաներ Ձեզանից յուրաքանչյուրը, եթե առանց դատարանի որոշման, առանց դատ ու դատաստանի պահվեր յոթ կողպեքի տակ` նախագահի հրամանագրով, ոչ թե դատարանի որոշմամբ: Հաստատ մի ելք կգտնեիք պայքարելու անարդարության դեմ: Նույնն էլ ես եմ անում:

Հարգելի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, հարգելի պետական այրեր, 2003 թ-ի օգոստոսի 1-ին էքս-նախագահ Ռ.Քոչարյանի թիվ ՆՀ 103-Ա հրամանագրով իմ նկատմամբ (նաև 41 նախկին մահապատժականների) ցմահ բանտարկություն պատիժ նշանակվեց: Պատժի նշանակումը, սակայն, արդարադատություն իրականացնող համակարգի գործառույթ է, ինչպիսին իրականացնելու ոչ միայն իրավասություն չունի ՀՀ նախագահը, այլ այն ուղղակիորեն արգելված է նրան` Սահմանադրության 5-րդ հոդվածի առաջին մասով /իշխանությունների բաժանման մասին դրույթ/: Իսկ Քոչարյանը` իր «ներման» հրամանագրով, լուծեց պատժելիության հարց, նշանակեց պատժատեսակ, որը դեպքի պահին գոյություն չուներ: Նախագահի հրամանագրով պատժի նշանակումը, սակայն, աննախադեպ երևույթ է ոչ միայն մեր իրավակիրառ պրակտիկայում, այլև թերևս ԵԽ մյուս երկրներում: Հարևան Վրաստանում, օրինակ, նախագահ Շևարդնաձեն ներում շնորհելով նախկին մահապարտներին` կիրառել է 1961 թ-ին գործող Քրեական օրենսգրքի նորմը, որով ներման դեպքում մապապատժին փոխարինել է 15-20 տարվա միջակայքում տեղավորվող պատժաչափը: Իսկ ահա Ադրբեջանում տեղյակ եմ, որ մահապատժից ցմահ ազատազրկման են անցել ճիշտ և ճիշտ մեր պես:

Իրավական ձևակերպումները կարելի է դեռ երկար շարունակել, բայց այդ գործը թողնենք քրեական իրավունքի մասնագետներին ու փաստաբաններին: Պարզապես խնդիրն այնքան ակնհայտ է, որ ոչ մասնգետներին է անգամ պարզ: 9 տարի շարունակ լսել եմ իրավաբանական այս կազուսի մասին, սակայն որևէ օղակ թերևս չէր համարձակվում դատական կարգով վիճարկել հրամանագրի հետևանքների իրավաչափությունը: Այսօր արդեն գործը դատարանում է: Մինչդեռ նիստերը պարբերաբար հետաձգվում են տարբեր պատճառներով. մեկ` թղթաբանական, մեկ` դատախազի չներակայանալու:

Հայ եմ, շատ եմ սիրում հայրենիքս, ու շատ կուզեի արդարադատության հասնելու արդյունավետ միջոցները սպառել միայն Հայաստանում` հասնելով խնդրի արդարացի լուծման:

Վերջապես դրանք երևան եկան

Բազմիցս եմ գրել, որ 16 տարի շարունակ իմ ընտանիքը և ես պայքարել ենք քրեական գործի վերաբացման համար: 16 տարի շարունակ նշել եմ, որ մարդ չեմ սպանել, որ կրում եմ ոչ համարժեք պատժաչափ: Տասնյակ դիմումներ ենք գրել ՀՀ բոլոր երեք նախագահներին այդ խնդրանքով` շեշտելով, որ ինձ մահապատժի են դատապարտել գործով մյուս մեղադրյալի անընդմեջ փոփոխվող ցուցմունքներից մեկի հիման վրա: Սակայն պատասխանները ստացվում էին Դատախազությունից` անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ: Այսօր վերջապես դրանք երևան են եկել իմ փաստաբանի ջանքերով: Ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ կեղծիքներ ու խախտումներ են կատարվել քննչական գործողությունների ու նախաքննության առաջին իսկ պահերից: Ընդամենը օրեր տևած նախաքննության խախտումների մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել եմ, սակայն այսօր արդեն դրանք ապացուցելի են: Նոր երևան եկած հանգամանքներն, օրենքով սահմանված կարգով, օրեր առաջ ներկայացվել են ՀՀ Վճռաբեկ դատարան և Գլխավոր դատախազություն: 1996 թ-ին ընդամենը 4 ամիս տևած դատավարության /ներառյալ օրեր տևած նախաքննությունը/ 3 հատորանոց գործում հարցականներն ու բացերն առ այսօր պատասխաններ չեն ստացել: Դա է պատճառը, որ հասարակությունը, մարդիկ մինչ օրս ցանկանում են ստանալ այդ հարցերի պատասխանները: Եվ եթե ոչինչ չկա թաքցնելու, թող որ կազմակերպվի հրապարակային դատավարություն` արդար դատաքննության իրավունքի բոլոր նորմերի ապահովմամբ:

Գրքեր` Մայր Աթոռի գրադարանին

Հիշում եմ ուղեղիս հուշադարանին պահ տված մի դեպք: Երևի ութ տարեկան կլինեի: Փոքրիկ բլրակի վրա էի բարձրացել: Թփից սուր փշերով ճյուղ պոկեցի: Խփում էի ձեռքերիս, արյան կաթիլներ երևացին, լաց եղա. «Ախր ինչո՞ւ խաչեցին Հիսուսին…»: Մայրս նոր էր պատմել Հիսուսի մասին, նրա մասին, որ մարդիկ նրան խաչ բարձրացրեցին…

Ապրիլ բառի մեջ «ապրել»-ն ենք լսում: Մենք` հայերս, սովորաբար այս ամսվա մեջ ենք նշում Սուրբ Զատիկը, նաև հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ե՛վ ցեղասպանության, և՛ Հիսուսի մասին գրեթե նույն տարիքում իմացա, երբ մայրս իր գաղթական նախնիներից մեզ հասած հին Աստվածաշունչն էր կարդում: Մայրիկիս պապիկի հայրը Արևմտյան Հայաստանի Քում-Քափու պատրիարքարանի առաջնորդն է եղել:1915 թ-ին թուրքերը նրան գլխատել են հենց եկեղեցում իր տղայի աչքերի առաջ: Մայրս պատմում էր, իսկ մանուկ ուղեղս ու զգացմունքներս խառնվել էին իրար:Մտածում էի, որ հայերիս ուզում են վերացնել` հենց նույն պատճառով, որ Հիսուսին խաչեցին…

1915 թ-ին թուրքերի յաթաղանից փրկված ու Ֆրանսիայում ապաստան գտած նախնիներս իրենց հետ փրկել են նաև գրքեր, ինչպես անում էր յուրաքանչյուր հայ: Նրանցից ժառանգություն են մնացել մի քանի գրքեր. 1823 թ-ին Կոստանդնոպոլիսում տպագրված «Պատմություն Նահատակության սրբոց Վարդանանց»-ը, 1832 թ-ին Սուրբ Ղազար կղզում տպագրված Մխիթար Հերացու «Ջերմոց Մխիթարաց»-ը, 1874 թ-ին Կոստանդնոպոլիսում տպագրված «Քննական կրոնագիություն-ը», «Կրոնական երգարան»-ը` տպագրված 1884 թ-ին, ` գաղթական երեխաների համար Փարիզում բացված որբանոցում տատիկիս տրված դասագրքերն ու երգարանները (ի դեպ, 1915 թ-ին են հրատարակված) և մի շարք այլ գրքեր:

Վեհափառ Տեր, այս գրքերը, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ, ցանկանում եմ փոխանցել Հայ Առաքելական եկեղեկցուն` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի գրադարան:

Հարգանքով ու բարի ցանկություններով` Մհեր Դավթի Ենոքյան, «Նուբարաշեն»ՔԿՀ-ի կլոր «գերեզմանոցից»

Հ.Գ. Երկար ժամանակ չէի գրում մամուլում. իմ հեղինակած «Ես զրուցում եմ քեզ հետ, Մարդ»գրքի հրատարակումից հետո «համակարգը» հետապնդում էր ինձ, որ պարզի, թե ինչպես եմ կարողացել գիրք գրել ու փոխանցել «ողջերի» աշխարհ: Ասեմ, որ շարունակում եմ ստեղծագործել ու նկարել արդեն երկրորդ գրքիս համար: Վիպակ է` փաստագրականի ու գեղարվեստականի սինթեզ, վերնագիրը` «Մարդկանց աշխարհի կինը»: Հավատի, սիրո, արդար դատելու, կամքի ու տառապանքի, վերջապես հաղթանակի մասին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում