Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյան խոստացել է խորացնել կապերը Հյուսիսային Կորեայի հետ և գովերգել է երիտասարդ առաջնորդ Կիմ Չեն Ունին՝ չնայած Փխենյանի կողմից վերջերս արձակված հրթիռի պատճառով առաջացած միջազգային անհանգստություններին և մեկուսացած պետությունում երրորդ միջուկային փորձարկման հավանականությանը:
Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, պետական խորհրդական Դայ Բինգուն, ով երկրում ավելի մեծ հեղինակություն ունի, քան արտգործնախարարը, Փխենյանի նկատմամբ իր դրական վերաբերմունքն է արտահայտել Հյուսիսային Կորեայի Աշխատողների կուսակցության միջազգային հարցերով ղեկավարի հետ հանդիպման ժամանակ: Այս տեղեկությունը կիրակի օրը հաղորդել էր Չինաստանի արտգործնախարարությունը;
Դայի մեկնաբանություններում ոչինչ չի նշվել ապրիլի 13-ին Հյուսիսային Կորեայի ձախողված հրթիռային արձակման մասին:









































