Ստրասբուրգում այսօր մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Առաջին օրը պատգամավորները կլսեն Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության եզրակացությունը: Այն կներկայացնի հոլանդացի խորհրդարանական Թինի Քոքսը: Չի բացառվում, որ կանդրադառնան նաև այդ երկրում հետընտրական զարգացումներին:
ԵԽԽՎ-ում նախատեսվում է մի շարք այլ կարևոր խնդիրների քննարկում, այդ թվում` իրավիճակը Սիրիայում, հյուսիսկովկասյան տարածաշրջանում փախստականների վիճակը, ինչպես նաև Լատվիայում լեզվի խնդիրները:










































