Վերջին ամիսների ընթացքում շատ հայտնի մարդիկ ու քաղաքական գործիչներ շտապում էին միանալ նոր սոցիալական կայքին, որը մեծ ժողովրդականություն էր վայելում:
Բայց, ինչպես հաղորդում է Daily Mail-ը, այժմ թվում է, որ Pinterest-ի նկատմամբ հետաքրքրությունը մարել է:
Կայքի ժողովրդականությունը աճում էր հունվար և փետրվար ամիսներին, իսկ այժմ տվյալները ցույց են տալիս, որ կայքը մեծ թվով օգտատերեր է կորցնում:
Pinterest-ի օգտատերերի մեծամասնությունը կայքում գրանցվում է Facebook-ի միջոցով և վերջին մի քանի ամիսների ընթացքում, Business Insider-ի տվյալների համաձայն, այդ մարդկանց թիվը կրճատվել է:









































