Քիչ առաջ Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչկաված Երևանում ավարտվեց աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի համերգը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ազատության հրապարակում ներկա են գտնվել «Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի կապակցությամբ կազմակերպված աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի համերգին:
Համերգը տևել է շուրջ 1,5 ժամ: Հանրահայտ երգիչը կատարել է հայտնի արիաներ իտալական օպերաներից: Բաց երկնքի տակ կազմակերպված համերգին ներկա են գտնվել հայ գրատպության 500-ամյակի և «Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի կապակցությամբ Հայաստան ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարները, բարձարաստիճան պաշտոնյաներ:
Բոչելիին նվագակցել է Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը և «Հովեր» երգչախումբը:













































