Ֆրանսիայի նախագահի ընտրություններում քաղաքացիների մասնակցությունը ժամը 17:00-ի տվյալներով եղել է 70,59%, հաղորդում է BFM TV տեղեկատվական հեռուստաալիքը` հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը:
Ընտրողների մասնակցությունը 3%-ով պակաս է 2007 թ. Ընտրությունների համեմատությամբ. այն ժամանակ այդ թիվը 73,6% էր: Սակայն սպասվածից բարձր է:
Վերլուծաբանները նշում են, որ մասնակցության ոչ բարձր ցուցանիշը ձեռնտու է «աջերին», տվյալ դեպքում` Նիկոլա Սարկոզիին: Առավել պատասխանատու ընտրազանգվածը` տարիքով մարդիկ, ավանդաբար ընտրում են «աջ» քաղաքական գործիչներին:












































