Friday, 12 06 2026
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է

Կուսակցականները` ինչպես աղանդավորները. ու՞մ են ընտրելու հոգևորականները

Նախընտրական այս օրերին, երբ կուսակցությունները և համամասնական ցուցակով առաջադրված թեկնածուները ջանք ու եռանդ չեն խնայում շփվելու ընտրողների հետ, խոստումներ շռայլելու, երբ իշխանական կուսակցությունը լծված է քարոզարշավների ժամանակ հիմնարկ-ձեռնարկությունների, կրթօջախների աշխատակիցներին զոռով հանրահավաքի հրապարակ բերելուն, հոգևորական դասի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ այս կամ այն կուսակցությանը կամ թեկնածուին ձայն տալու հրահանգ դեռ չեն ստացել:

«Առաջին լրատվական»-ը խորհրդարանի առաջիկա ընտրությունների, քարոզարշավի ընթացքի, հասարակության մեջ նախընտրական լարվածության վերաբերյալ զրուցեց Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների հետ: Վերջիններս հիմնականում նշում էին, որ քաղաքականությունից հեռու մարդ են և խուսափում էին որպես հոգևորական կարծիք հայտնել:

«Այս ընտրությունների հետ կապված գնահատական տալ ինձ իրավունք չեմ վերապահում, որովհետև ինքս դրա մասնագետը չեմ, բայց որպես քաղաքացի ունեմ իմ դիրքորոշումը»,- ասաց Սուրբ Երրորդություն եկեղեցու հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը: Հարցին` ծանո՞թ է կուսակցությունների նախընտրական ծրագրերին և ո՞ր կուսակցության նախընտրական ծրագիրն է հավանել, Տեր Եսային ասաց` ծանոթ է այնքանով, ինչքանով հետևում է լրատվությանը. «Թույլ տվեք չասել, թե որ կուսակցությանն եմ համակրում, որովհետև դա նաև կհամարվի քարոզչություն»:

Տեր Եսայու ցանկությունը մեկն է` նախընտրական շրջանը լինի խաղաղ, առանց խժդժությունների, բռնությունների` թե՛ ‘ նախընտրական, թե՛ ‘ հետընտրական շրջանում. «Այս հարթության վրա տեղի ունեցող բռնությունները չեմ ուզենա, որ խորանան և արմատավորվեն մեր հասարակությունում»: Նա հավաստիացրեց, որ եկեղեցու վրա ճնշումներ չկան. «Ոչ միայն հոգևորականության, այլ եկեղեցիներում ընդհանրապես խուսափում ենք այդ թեմաների մասին խոսելուց, որովհետև դա կարող է ընկալվել որպես քարոզչություն, ցուցում, որ գնացեք այս կամ այն կուսակցությանը ընտրեք: Այսինքն` եկեղեցում ընդհանրապես ընտրությունների թեման չի շոշափվում: Առավել ևս չենք ասում, թե մենք ում կողմնակիցն ենք, և հնարավոր է որպես հոգևորական որևէ կուսակցությանը համակրես, բայց չենք բարձրաձայնում այդ մասին ժողովրդի շրջանում: Որովհետև նախ հոգևորականներս կուսքաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունենք, դա նաև կարող է մարդկանց ապակողմնորոշել և դիտվել ցուցում, որ գնացեք այս կամ այն քաղաքական ուժին ձայն տվեք»:

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն էլ ասաց, թե չի սիրում քաղաքականությամբ զբաղվել. «Որևիցե մեկի ծրագիրը չեմ ընդունում, չեմ էլ ծանոթացել և չեմ էլ ուզում ծանոթանալ, անհետաքրքիր է, որովհետև այդ ամեն ինչը խաղեր են` քաղաքական խաղեր են, ամեն մեկն ինչ-որ բանով փորձում է խաբել, յուրաքանչյուր տարի խոստումները չեն իրականանում, դրա համար ինձ հետաքրքիր չէ: Պարզապես ես ամեն տարի, որպես քաղաքացի, աշխատում եմ այնպես անել, որ օգուտ բերեմ իմ երկրին: Միայն այդքանը: Միշտ էլ գնում ենք ընտրությունների, քվեարկում, որպես քաղաքացի մեր պարտքը կատարում, թե ում կքվեարկենք, այդ օրը պարզ կդառնա, կտեսնենք: Կքվեարկեմ այն անձին, որին քիչ թե շատ ճանաչում եմ, որի նկատմամբ քիչ թե շատ համակրանք ունեմ զուտ որպես մարդ, որին կճանաչեմ, ոչ ավելին»:

Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Ավետիս քահանա Դանիելյանն էլ ասաց. «Ոչ ոք չի ասում` սրան ձայն տանք, նրան ձայն տանք: Բայց քարոզարշավին, իհարկե, չենք մասնակցում, բոլորը մեր քաղաքացիներն են, մեր եկեղեցու զավակներն են, ինչ-որ կուսակցության կամ անհատի համար չենք քարոզում, մեր քաղաքացիական պարտքը կկատարենք որպես քաղաքացիներ և վերջ, ինչ-որ մասնավոր հանդիպումներ կամ շփումներ պատգամավորության թեկնածուների կամ կուսակցությունների հետ չունենք»: Քահանան ասաց, թե չի ուզենա, որ ժողովուրդն ընտրակաշառք վերցնի, գնա ընտրության. «Չէի ուզենա, բայց, ցավոք, կան այդ երևույթները: Խաբողը կխաբի, չխաբողը չի խաբի, լավ է, որ ժողովուրդն ինքն իմաստուն լինի, որ ինքը տարբերի` ում ընտրի, ում հետ կապի իր երեխաների, իր երկրի ապագան: Հուսահատությունը մեծ մեղք է մարդու համար, ճիշտ է մարդիկ հատկապես մարզերում դժվար են ապրում, բայց դեմ եմ, որ կաշառք վերցնեն: Ինձ թվում է` լավ է, որ մարդիկ երբեք չհուսալքվեն, այլ գնան իրենց խղճի մտոք ընտրեն: Նույն կրոնական վիճակն է` աղանդավորները գալիս են, ժողովրդին խաբում, մոլորեցնում են, այնպես էլ մարդիկ, անհատները, կուսակցությունները կարող են մոլորեցնեն, իրենք իրենց ապագան ընտրեն: Ցավում եմ, որ մոնոտոն մի ազգ ենք ու նույն լեզվով իրար ենք խաբում, հայը հայ մարդուն պետք չի, որ խաբի: Ես հավատավոր մարդ եմ, բոլորն էլ պիտի պատասխան տան Աստծո մոտ»:

Տեր Կյուրեղ քահանա Տալյանն էլ նշեց, որ գնալու է իր քաղաքացիական պարտքը կատարելու, սպասումներ ունի` ինչպես բոլորը: Քարոզարշավին չի հետևում, որովհետև ժամանակ չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում