Խարկովի №5 կենտրոնական հիվանդանոցի մոտ, որտեղ գտնվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, հավաքվում է ոստիկանական շքախումբ: Այս մասին հաղորդում է Интерфакс-Украина-ն` հղում անելով անանուն աղբյուրին:
Ըստ աղբյուրի` այդ շքախումբը կիրակի օրը նախկին վարչապետին տեղափոխելու է գաղութ, որտեղ նա պատիժ է կրում «գազային գործի» կապակցությամբ: Այս տեղեկության պաշտոնական հաստատում կամ մերժում դեռ չի եղել:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ի ուշ երեկոյան Տիմոշենկոյին բուժման համար տեղափոխել էին հիվանդանոց: Ապրիլի 21-ին առողջապահության նախարարի առաջին տեղակալը հայտնել էր, որ նախկին վարչապետը հրաժարվում է առաջնային բուժզննումից:







































