Իսպանական Marca-ն հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալ»-ը 5 տարվա նախնական պայմանագիր է կնքել Emirates ավիաընկերության հետ:
Պայմանագիրը կստորագրվի մոտ օրերս և ուժի մեջ կմտնի 2013 թվականի հուլիսի 1-ից: Պայմանագրի համաձայն` «արքայական ակումբի» մարզաշապիկին կփակցվի Fly Emirates լոգոտիպը, որի համար տարեկան կստանա 22 մլն եվրո:
5 տարում ավիաընկերությունը մադրիդյան թիմին կվճարի 110 մլն եվրո:
Հիշեցնենք, որ ներկայումս «Ռեալ»-ի մարզաշապիկին փակցված է Bwin բուքմեյքերական ընկերության լոգոտիպը, որի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2013 թվականի հունիսի 30-ին:





































