Մոսկվայի պետական համալսարանի մասնաշենքերից մեկի մոտ հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ական: Այս մասին հայտնել է RIA Novosti-ին` մեջբերելով երկրի իրավապահ մարմիններին:
Ըստ աղբյուրի` նախօրեին հաղորդագրություն էր ստացվել, որ Կոլսկայա փողոցի 2-րդ տան առաջին մասնաշենքի մոտ կասկածելի իր է հայտնաբերվել:
Ոստիկանները պարզել են, որ դա 50-միլիմետրանոց պայթուցիկ ական է:
Դեպքի վայրը շրջափակել են:












































