ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ինքնաթիռը Սանտա Բարբարայի մատույցներում բախվել է թռչունների երամի: Չնայած բախմանը` օդաչուին հաջողվել է ճակատագրական սխալ չանել և վայրէջք կատարել: Ոչ ոք չի տուժել: Բայդենը Վաշինգտոն է վերադարձել մեկ այլ ինքնաթիռով:
Փոխնախագահի ինքնաթիռն առաջին անգամ չէ, որ օդում բախվում է ինչ-որ բանի: 2010 թ. Նյու Յորքից թռիչք իրականացնելիս այն բախվել է թեթևշարժիչային ինքնաթիռի հետ:











































