Այս պահի դրությամբ տրանսֆերտները որոշ չափով նաև շարժիչ ուժ են տեղական ձեռնարկությունների համար: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Պավել Հովհաննիսյանը, այս պահին դրանք մարդկանց գնողունակությունն են ավելացնում ու պահանջարկ են ձևավորում: Այսինքն՝ դրանց կրճատումը միանգամից հանգեցնում է նրան, որ մեր տեղական արտադրողները կարող է չկարողանան իրենց արտադրանքը սպառել:
«Այս պահի դրությամբ դրական է երևույթը և անհրաժեշտ, քանի որ տնտեսությունը դեռ երկու կողմից փակ է, շատ տնտեսագետների գնահատականով՝ տրանսֆերտները եղել են ՀՀ փրկությունը»,- ասաց Պ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քանի դեռ ունենք սփյուռք, ամեն դեպքում ինչ-որ փոխանցումներ լինելու են. «Աստված տա, ժամանակ գա, որ արդյունաբերությունն այնքան զարգանա, որ այստեղից փոխանցումներ լինեն արդեն»:












































