Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վերջին մեկ շաբաթվա ընթացքում ելույթ չի ունեցել հեռուստատեսությամբ. նա շփվել է միայն Twitter սոցիալական ցանցի հաղորդագրությունների կամ գրավոր հայտարարությունների միջոցով: Հիշեցնենք, որ նա Կուբայում բուժվում է քաղցկեղի դեմ:
Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, նախագահի մեկշաբաթյա լռությունը անհանգստացրել է վենեսուելացիներին, ովքեր սկսել են նախագահի հիվանդության հետ կապված տարբեր ենթադրություններ անել:
Այն բանից հետո, երբ Չավեսը ապրիլի 14-ին մեկնել էր Կուբա, նրա Twitter-ի էջում հայտնվել են ավելի քան 30 հաղորդագրություններ, որոնցով նախագահը հիմնականում քաջալերում է իր աջակիցներին: Սակայն հաղորդագրություններից ոչ մեկում նա չի խոսել քաղցկեղից բուժման մասին:






































