Հոլանդիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ըտնրություններ: Euronews-ի փոխանցմամբ` արտահերթ ընտրություններ անցկացնելու պատճառը բանակցությունների ընթացքում հաջողության բացակայությունն է: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել երկրի վարչապետ Մարկ Ռյութեն:
Բանակցությունները շարունակվում էին մի քանի շաբաթ, սակայն իշխող Լիբերալ և Քրիստոնեական ժողովրդավարական կուսակցությունները չեն կարողացել պայմանավորվել Անկախության կուսակցության հետ` բյուջետային ծախսերը 16 միլիարդ եվրոյով կրճատելու վերաբերյալ:
Նիդեռլանդների պետական պարտքը կազմում է 28 միլիարդ եվրո, և Fitch միջազգային վարկանշային գործակալությունը սպառնում է իջեցնել երկրի վարկային վարկանիշը:
Անցած տարվա երկրորդ կեսից Նիդեռլանդներում սկսել է աճել գործազրկության մակարդակը, իսկ տնտեսության զարգացումը սկսել է դանդաղել:





































