Եգիպտոսի նախագահական ընտրություններում «Մուսուլման եղբայրներ»–ի կողմից առաջադրված թեկնածու Մուհամմեդ Մուրսին հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում կլքի միության շարքերը, որպեսզի «դառնա համայն եգիպտացիների նախագահ»:
«Մուսուլման եղբայրներ»–ը չի իշխի Եգիպտոսին, ինչպես պնդում են ոմանք: Կիշխի ժողովրդի կողմից ընտրված և կուսակցությունից անկախ թեկնածուն»,- ասել է Մուրսին:
Նշենք, որ Մուրսին «Մուսուլման եղբայրներ»–ի քաղաքական ճյուղի` «Ազատություն և անկախություն» կուսակցության ղեկավարն է:
Թեկնածուի խոսքերով` հաղթանակի դեպքում ինքը մտադիր է զբաղվել Եգիպտոսի քաղաքական համակարգի կառուցվածքով, ապա նաև` տնտեսական զարգացմամբ և շինարարությամբ:
Հիշեցնենք, որ Եգիտոսում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունենալու մայիսի 23–ին և 24–ին:








































