Խաղային բիզնեսի մայրաքաղաք Լաս-Վեգասում բացված մաֆիայի թանգարանը մեծ աղմուկ է բարձրացրել ԱՄՆ-ում: Թանգարանի ստեղծողները վերջին 5 տարում ակտիվորեն հավաքել են այն ամենը, ինչ կապված է քրեական աշխարհի հայտնի ներկայացուցիչների հետ: Մաֆիայի ներկայացուցիչների կենցաղի մռայլ մթնոլորտը նույնիսկ իշխանությունների դժգոհությունն է հարուցել:
Հայտնի է, որ թանգարանի ստեղծման նախաձեռնողը եղել է Լաս-Վեգասի նախկին քաղաքապետ Օսկար Գուդմենը: Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 12 տարի` 1999-ից: Իր ղեկավարման տարիներին նրան անվանում էին Վեգասի ազարտային խաղերի «կենդանի գովազդ»: Այժմ քաղաքապետի պաշտոնում նրա կինն է` Քերոլին Գուդմենը:









































