Ապրիլի 20-ին, ժամը 13.45-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել է էլեկտրասյանը:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:







































