Спорт-экспресс-ը տեղեկացնում է, որՄախաչկալայի «Անժի»-ի տնօրեն բրազիլացի Ռոբերտո Կառլոսը իսպանական հեռուստաալիքներից մեկով հանդես կգա որպես մեկնաբան: Իսպանիայի ազգային առաջնության 35-րդ տուրի շրջանակներում ապրիլի 21-ին կայանալիք «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի հանդիպումը կմեկնաբանի հանրահայտ բրազիլացին: Խաղը կմեկնարկի 22:00-ին:
Պարբերականը չի նշում, թե որ հեռուստաալիքն է դիմել «Ռեալ»-ի երբեմնի պաշտպանի օգնությանը, բայց այն, որ մեկնաբանությունը շատ հետաքրքիր ու յուրահատուկ կլինի, կասկածի ենթակա չէ:
Հիշեցնենք` որպես ֆուտբոլիստ իր կարիերայի ընթացքում Կառլոսը 1996 թվականից մինչ 2007 թվականը հանդես է եկել «արքայական ակումբ»-ի կազմում:








































