Ճանապարհատրանսպորտային մեծ վթար է տեղի ունեցել Լեհաստանի հյուսիսում: Զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով 24 մարդ տուժել է: Այս մասին հաղորդում է TVN24 հեռուստաընկերությունը: Բեռնատար ավտոմեքենան բախվել է մարդատար ավտոմեքենայի, այնուհետև ավտոբուսին:
Փրկարարական ծառայության տեղեկություններով` վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, վեց մարդ ծանր վիճակում է: Բեռնատարի վարորդին հիվանդանոց են տեղափոխել բժշկական ուղղաթիռով:
Դեպքի վայր է ժամանել Լեհաստանի առողջապահության նախարար Բարթոշ Արլուկովիչը:
Ավտոբուսում եղել է 60 մարդ: Փրկարարական աշխատանքներին մասնակցել է փրկարարական վեց խումբ, շտապօգնության 10 ավտոմեքենա:








































