Thursday, 11 06 2026
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին

Ավստրալիայում արգելել են կրել բայքերական ավազակախմբերի «գույները»

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանությունները միջոցներ են ձեռնարկել բայքերների ավազակախմբերի դեմ պայքարելու համար:

Մասնավորապես նրանց արգելել են կրել իրենց խմբավորումների «գույները» Սիդնեյի կենտրոնական շրջանի 58 փաբերում, գիշերային ակումբներում և ռեստորաններում: Օրենքն ուժի մեջ կմտնի ապրիլի 27-ից:

«Բայքերական գույներ կրելը քեզ սուպերհերոս չի դարձնում և չի պաշտպանում օրենքի ուժից»,- մեջբերում է Sky News-ը Նոր Հարավային Ուելսի վարչապետ Բարի Օ’Ֆարելի խոսքերը:

Մայիսին նահանգի իշխանությունները հույս ունեն բայքերներին նաև արգելել տատու-սրահներ ունենալ՝ թույլ տալով իշխանություններին փակել արդեն գոյություն ունեցող հաստատությունները: Ոստիկաններին նաև իրավունք կտրվի թմրանյութ փնտրելու նպատակով առանց օրդերի մուտք գործել տատու-սրահեր: Վարչապետի խոսքերով՝ 23 խմբավորումներ նման հաստատություններն օգտագործում են որպես իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու վայր:

Այս պահին բայքերներին արգելված է աշխատել մի շարք բնագավառներում:

Հարավային Ուելսի իշխանությունները նոր արգելքների մասին հայտարարեցին այն բանից հետո, երբ Սիդնեյում երկու խմբերի միջև փոխհրաձգություն գրանցվեց: Ընդհանուր առմամբ, 2012թ. հունվարին քաղաքում բայքերական խմբավորումների միջև տեղի է ունեցել 50 միջադեպ:

Դեռ 2009թ. նման միջոցառումներ էր առաջարկել նախորդ կառավարությունը՝ Սիդնեյի օդանավակայանում երկու խմբավորումների միջև տեղի ունեցած բախումից հետո, սակայն Բարձրագույն դատարանը դրանք հակասահմանադրական ճանաչեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում