CNN Türk-ի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի սպանության գործով արդարացված Էրհան Թունջելը հայտարարել է, որ իր մորաքույրը հայ է. «Հորական տատս հայ չէ, ընտանիքս գաղթի ժամանակ Էլլազըղում որդեգրել է հարևան հայի աղջկան: Մորաքույրս հայ է:
Ինչ վերաբերում է Հրանտ Դինքի սպանությանը, ապա դա 5-6 մարդու արած գործ չէր, դա չի կազմակերպվել սիրողական մակարդակով»:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում: Դրանից մոտ 5 տարի անց՝ 2012 թվականի հունվարի 17-ին, Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունները քննող դատարանը վճռեց, որ Դինքի սպանությունը «ահաբեկչական կազմակերպության գործողությունների արդյունք չէ»:
Դատարանը Դինքի սպանությունը ծրագրելու համար Հայալին դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ Թունջելին արդարացրեց: Սակայն Թունջելը մեղավոր ճանաչվեց McDonald’s-ի ռեստորանը պայթեցնելու համար և դատապարտվեց 10 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: