Մեքսիկայի տարերային աղետների հաղթահարման ազգային կենտրոնի աշխատակիցները հայտնել են մայրաքաղաք Մեխիկոյից 60 կմ հեռավորության վրա գտնվող Պոպոկատեպլ հրաբխի ժայթքման վտանգի մասին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, վերջին 11 ժամվա ընթացքում գրանցվել է հրաբխի խառնարանից մոխրի և գոլորշու արտանետման 62 դեպք: Բացի այդ, գրանցվել են «հրաբխային գործունեության արդյունք» հանդիսացող էպիզոդիկ արտանետումներ, իսկ հրաբխի շրջակայքում լսվել է հրաբխի ժայթքմանը բնորոշ աղմուկ:
Այս պահին փրկարար ծառայությունները բերվել են պատրաստականության: Հրաբխին մոտ գտնվող դպրոցներում պարապմունքները հետաձգվել են, իսկ հրաբուխ այցելությունները՝ արգելվել:
Նշենք, որ Պոպոկատեպլը մեծությամբ երկրորդ հրաբուխն է Մեքսիկայում:










































