Այսօր Ֆրանսիայում լռության օր է: Մեկ օր անց այդ երկրում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Կեսգիշերին բոլոր թեկնածուներին և նրանց կողմնակիցներին Ֆրանսիայի ողջ տարածքում արգելվել է քարոզչական գործունեություն իրականացնել: Ֆրանսիայի քաղաքացիները մեկ օր ունեն` որոշելու, թե ում են տալու իրենց ձայնը և արդյոք մասնակցելո՞ւ են այդ ընտրություններին:
Նախագահական ընտրությունները սկսվել են ամերիկյան մայրցամաքում` կապված ժամանակային տարբերության հետ:
Նշենք, որ ընտրություններին մասնակցելու է ընտրության իրավունք ունեցող 45 միլիոն մարդ: Այս երկրում ընտրական համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ ընտրողը կարող է լիազորագիր տալ ցանկացած մարդու իր փոխարեն ընտրություն կատարելու համար:
Փորձագետների կարծիքով` երկրորդ փուլն անխուսափելի է: Այն նախատեսված է մայիսի 6-ին:












































