Այսօր հայտնի է դարձել, որ նախագահ Օբամայի անվտանգության ծառայության ևս 3 աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից, քանի որ ներգրավված են եղել Կոլումբիա այցելության ժամանակ տեղի ունեցած սեքս սկանդալի մեջ: Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային այս հարցի վերաբերյալ զեկուցել է անվտանգության ծառայության ղեկավար Մարկ Սալիվանը:
Հիշեցնենք, որ Կոլումբիա կատարելիք այցը նախապատրաստելիս հատուկ ծառայության 12 աշխատակից և 10 զինվորական զվարճացել են Կարտախենա քաղաքի մարմնավաճառների հետ, որից հետո խնդիրներ են ունեցել տեղի ոստիկանության հետ և արտաքսվել երկրից:
Այդ խնջույքի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ մարմնավաճառներն աղմուկ են բարձրացրել, քանի որ իրենց խոստացված 800 դոլարի փոխարեն ամերիկացիները ցանկացել են վճարել ընդամենը 30-ը: Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը:









































