Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն տեղափոխվել է Խարկովի կենտրոնական կլինիկական հիվանդանոց: Այս մասին հաղորդում է Korrespondent.net կայքը:
Նշվում է, որ Տիմոշենկոյին հիվանդանոց են տեղափոխել այն բանից հետո, երբ նա համաձայնել է գերմանացի մասնագետների այն եզրակացության հետ, որ նրա բուժումը պետք է իրականացվի հիվանդանոցային պայմաններում:
Հիշեցնենք, որ 2011թ.-ի հոկտեմբերին Յուլյա Տիմոշենկոյին դատապարտել էին 7 տարվա ազատազրկման, որից հետո նա տեղափոխվել էր Խարկովի քրեակատարողական հիմնարկներից մեկը:
Նա մեղավոր էր ճանաչվել Ռուսաստանի հետ գազային պայմանագրերը ստորագրելիս պաշտոնեական դիրքը չարաշահելու և երկրին զգալի վնաս հասցնելու համար: Այս տարվա փետրվարին նրան հետազոտել էին կանադացի և գերմանացի բժիշկները, որոնք մի շարք լուրջ հիվանդություններ էին հայտնաբերել նախկին վարչապետի մոտ:











































