Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում տարածել է Սիրիայում ՄԱԿ մոնիթորինգային առաքելություն ստեղծելու իր նախագիծը և հույս ունի, որ որոշումը կընդունվի ապրիլի 21-ին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարության մեջ, որը տարածվել է նախարարության մամլո ծառայության կողմից։
Նա ընդգծել է, որ ներկա պահին ՄԱԿ ԱԽ-ում ակտիվ աշխատանք է տարվում, որպեսզի արդեն իսկ վաղը ռուսական տեքստի հիման վրա համապատասխան որոշում ընդունվի։ Այս մասին հաղորդում է rosbalt.ru-ն:
«Դա կարևոր ներդրում կլինի Սիրիայում խաղաղ կարգավորման Քոֆի Անանի ծրագրի իրականացման գործում»,- կարծում է Լուկաշևիչը:
Նրա խոսքերով՝ ներկայացված նախագծում կոչ է արվում հակամարտության մեջ ներառված բոլոր կողմերի կողմից անհապաղ և բազմակողմանիորեն իրականացնել Անանի առաջարկությունը` դադարեցնել բռնությունները, մարդու իրավունքների խախտումը և քաղաքացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերել:







































