Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ակումբների ցուցակը, որը կազմվում է եկամուտների, ծախսերի, հովանավորներից ստացված եկամուտների և այլ ֆինանսական հոսքերի հիման վրա: 2011 թվականի տվյալներով աշխարհի ամենաթանկարժեք ակումբը համարվում է «Մանչեսթեր Յունայթեդ» -ը: Հանդեսի հավաստմամբ` ակումբը գնահատվում է 2.2 մլրդ դոլար:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալ»-ը, որը գնահատվել է 1.87 մլրդ դոլար, (29 տոկոսով ավել է, քան նախորդ տարվա ցուցանիշը):
Ամենաթանկարժեք ակումբների եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնա»-ն, որը գնահատվել է 1.3 մլրդ դոլար:
Առաջին տասնյակում են հայտվել «Արսենալ»-ը (1.2 մլրդ դոլար), «Բավարիա»-ն (1.2), «Միլան»-ը (989 մլն դոլար), «Չելսի»-ն (761), «Լիվերպուլ»-ը (619), «Յուվենթուս»-ն (591) ու «Շալկե»-ն (587):








































