«Կարսում կանգնեցված հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանը անպայման քանդվելու է, սակայն դրա կոնկրետ ժամկետ հնարավոր չէ նշել»,- հայտարարել է Կարսի վարչակազմի ղեկավար Նևզաթ Բոզքուշը: Նա ասել է, որ նախքան հուշարձանը քանդելը` պետք է հաշվի առնվի պատմական արժեքների մասին երկրի օրենսդրությունը: Այդ նպատակով բանակցություններ են սկսվել ոլորտում մասնագիտացած ընկերությունների հետ, որոնց տևողությունը հիմա հնարավոր չէ նշել: Բոզքուշը չի բացառել, որ հուշարձանի տեղադրման պատասխանատու պաշտոնյաներից ոմանք գուցեև պատժվեն, սակայն դա իրավական հարց է, որի հստակեցման համար ևս ժամանակ է հարկավոր, հաղորդում է APA-ն: Հիշեցնենք, որ հուշարձանի քանդումը հրահանգել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ով այն որակել էր անճոռնի: