ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ցմահ պատիժ է պահանջում բոլոր այն ֆուտբոլիստների համար, ում մասնակցությունը «պայմանավորված» խաղերում ապացուցված է:
«Այդպիսի գործողությունները սպանում են ֆուտբոլը: Դրանք ապականում են խաղի ոգին»,- Մալթայի Ֆուտբոլի Ֆեդերացիա իր այցի ժամանակ հայտարարել է ֆրանսիացին:
Պլատինին նշում է, որ այդ ֆուտբոլիստներն ավելի շատ մեղավոր են խաղի արդյունքի հարցում մեքենայություններ կատարելու համար, հետևաբար պետք է խիստ պատժվեն:
Այժմ Մալթայում հետաքննություն է վարվում` Եվրոպայի 2008 թվականի առաջնության Մալթայի և Նորվեգիայի ազգային հավաքականների ընտրական հանդիպմանը հնարավոր մեքենայություններ կատարելու վերաբերյալ:










































