Իսպանիայի ընթացիկ առաջնության 35-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Էլ Կլասիկո»-ից առաջ, Մադրիդի «Ռեալ»-ի դարապասապահ Իկեր Կասիլյասը գովեստի խոսքեր ասաց Ժոզե Մոուրինյոյի հասցեին, ինչպես նաև վերջ դրեց այն լուրերին, ըստ որի դարպասապահն ու մարզիչը վատ հարաբերությունների մեջ են:
«Եթե ես լինեի մարզիչ, ապա կցանկանայի լինել ինչպես Մոուրինյոն: Նա հիանալի անձնավորություն է, և մենք հոյոկապ հարաբերություններ ունենք:
Ֆուտբոլիստներից կուզեի նմանվել Պելեին, Բեկենբաուերին և Մարադոնային, սակայն ես դարպասապահ եմ և 18 տարեկանում պայքարում էի դառնալ հիմնական կազմի դարպասապահ:
Ֆուտբոլից դուրս կցանկանայի լինել ոստիկան. Փողոցային անդորրը ապահովված կլիներ», – As պարբերականին տված հարցազրույցում ասել է Կասիլյասը:









































