Daily Mail-ը գրում է, որ գիտնականները հայտնաբերել են 4 գեներ, որոնք որոշում են, թե որքան արագ ենք մենք ծերանում, և դրանք ղեկավարվում են տարբեր գործոններով, ինչպիսին օրինակ՝ սննդակարգն է:
Ծերանալու գեները «միանում և անջատվում են» բնապահպանական և կենսակերպի գործոնների միջոցով և սկսում են իրենց ազդեցությունը թողնել դեռևս երիտասարդ տարիքից:
Հետազոտողները կարծում են, որ եթե կարողանան պարզել, թե ինչպես են գեները փոփոխվում, կարող են ստեղծել դեղամիջոցներ, որոնք կդադարեցնեն կամ կդանդաղեցնեն ծերացումը:
Ուսումնասիրությունն անցկացրել են Լոնդոնի King’s College-ի հետազոտողները:











































