Այս պահին ազատության հրապարակում ելույթ է ունենում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Երկխոսությունը համարում եմ Հայաստանի քաղաքական էթիկայի ամենամեծ նվաճումը: Դրա շնորհիվ է, որ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները, մեզ հաջողվեց ետ բերել Ազատության հրապարակը, մարտի 1-ի բացահայտման գործը»,- ասաց Առաջին նախագահը` հավելելով, թե աշխարհի ցանկացած ընդդիմություն կնախանձեր Հայ ազգային կոնգրեսին, որը կարողացավ այսպիսի նվաճումներ արձանագրել:
Անդրադառնալով ընտրությունների վերահսկման միասնական շտաբին, որին անդամակցում են Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» և ՀԱԿ-ը, Տեր-Պետրոսյանը նշեց` մարդիկ կան, որոնք լծվել են այդ շտաբը վիժեցնելուն, իսկ դա արվում է Սերժ Սարգսյանին պահելու համար:









































