Saturday, 06 06 2026
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
17:50
ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

Քարախաչում հողմակայանի կառուցումը հետաձգվում է

Հայաստանի Քարախաչի լեռնանցքում 200 ՄՎտ ընդհանուր հզորությամբ խոշոր հողմակայանի կառուցումը նախատեսվում էր սկսել դեռ 2010 թ. և 2 տարում այն հանձնել շահագործման: Նախագիծն իրականացնում է հայ-իտալական «ԱՐԷՆԵՐՋԻ» ընկերությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Գագիկ Բաղդասարյանը հայտնեց, որ կայանի կառուցմանը հիմնականում խոչընդոտել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և արտարժույթի փոխարժեքի տատանումները:

«Քարախաչի հողմակայանի նախագծերն ամբողջությամբ պատրաստ են, ունենք նաև լիցենզիա առաջին հերթին 20ՄՎտ հզորությամբ կայանի կառուցման համար: Սակայն վիճակը զգալիորեն վատացավ 2008 թ. դրամի կտրուկ արժեզրկման, հետևաբար և դրամով ամրագրված սակագնի նվազման պատճառով: Ճիշտ է, վերջերս սակագինը մի փոքր բարձրացել է, բայց դեռ բավարար չէ: Նաև համաշխարհային ճգնաժամի արդյունքում Իտալիայի վիճակն է վատացել»,- ասաց Գ. Բաղդասարյանը:

Նա նշեց, որ ներկայում աշխատում են նախագիծն էժանացնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախապես որոշված 3 ՄՎտ-անոց տուրբինների փոխարեն այժմ որոշվել է 2ՄՎտ-անոց բերել: Դա կդյուրինացնի նաև տեղափոխումը, և լոգիստիկ խնդիրները կլուծվեն: Ամեն դեպքում նախագծի արժեքն ընդհանուր առմամբ նույնն է մնալու՝ 1 Մվտ-ի կառուցումը կարժենա 1.5 մլն եվրո:

«Հուսով եմ, որ մոտ ապագայում առկա խնդիրները կլուծվեն: Մենք ստիպված կլինենք լիցենզիան մի քիչ երկարաձգելու, բայց ի վերջո կկառուցենք կայանը»,- ասաց Գ. Բաղդասարյանը՝ հավելելով, որ եթե այս տարի սակագների հարցը լուծվի, հնարավոր է 1 տարվա ընթացքում արդյունք լինի. «2013-ին պետք է աշխատացնեինք: Այժմ հուսով ենք՝ 2014-ի կեսերին կլինի»:

Հիշեցնենք, որ նախագծի առաջին փուլի իրականացման արդյունքում կառուցվելիք 20 ՄՎտ-անոց կայանը տարեկան կարտադրի շուրջ 50 մլն կՎտ/ժամ էլէներգիա: Նախատեսված է նաև 200 ՄՎտ հզորությամբ ենթակայանի և 55 կմ երկարությամբ 110 կՎ բարձրավոլտ գծերի կառուցում: Նախագծի երկրորդ փուլի իրականացման արդյունքում, երբ կկառուցվի ընդհանուր 200 ՄՎտ հզորությամբ հողմակայանը, համարժեք կլինի ածխաթթու գազի արտանետումների տարեկան ավելի քան 200 հզ. տոննայով կրճատման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում