Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Եթե մեկը ոտնձգություն կատարի իմ հանդեպ, կստանա իր արժանի հակահարվածը. Հմայակ Հովհաննիսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի քաղաքագետների միության (ՀՔՄ) նախագահ Հմայակ Հովհաննիսյանը խոսեց այն մասին, որ իշխող ուժն իրենց նկատմամբ պարբերաբար ճնշումներ է գործադրել, սակայն իրենք այդ ճնշումներին երբևէ «տեղիք չեն տվել և չեն էլ տալու»:

Նա պարզաբանեց, որ դեռևս հունվար ամսին Սարյան 33 հասցեում գտնվող ՀՔՄ գրասենյակի վերևի 2 հարկերը զբաղեցնող «Հայէներգոինստիտուտի» բաժնետոմսերը ձեռք գցած Սենիկ Ջուլհակյանն իրեն դիմել էր հանդիպման համար, ինքն էլ համաձայնել էր․ «Ես համաձայնեցի՝ մտածելով, որ բարերար մարդ է և մտադիր է փրկել «Հայհիդրոմետը» ծանր վիճակից, այնինչ հետագայում բոլորովին այլ բան պարզվեց, և ես մերժեցի նրա առաջարկը, որից հետո ես ստացա գրություն, որ եռօրյա ժամկետում ազատեմ տարածքը, քանի որ կապիտալ վերանորոգում էր իրականացվելու: Հակառակ դեպքում՝ իրենք կդիմեն համապատասխան մարմինների»:

Ապա Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ այդ ամենից հետո փորձել է պարզել, թե իրականում ով է, Սենիկ Ջուլհակյանը։ «Պարզվեց, որ «Եվրոէներգո» համակարգ գոյություն չունի Չեխիայում, ինչի անունից հանդես էր գալիս Ջուլհակյանը։ Զարմանում եմ, թե ինչպես կարող էր կառավարությունը տարածք օտարել մի անձնավորության, ով հայտնի է, որպես մեքենայություններով զբաղվող և կասկածելի անցյալով ձեռներեց»,– ասաց Հովհաննիսյանը:

Ի դեպ, վերջինիս հավաստմամբ՝ մարտի 1-ին կառավարության որոշումով ինստիտուտի 1900 ք/մ տարածք օտարվել է Սենիկ Ջուլհակյանին, որի դիմաց նա իբր 1 մլն դոլար է վճարելու, մինչդեռ իրականում նա ոչինչ էլ չունի: Հմայակ Հովհաննիսյանի համար անհասկանալի է մնում, թե կառավարությունն ինչու է հենց մարտի 1-ին ընդունում նման որոշում: Խոսելով իր հետագա քայլերի մասին, Հովհաննիսյանը նշեց, որ ինքը որևէ խնդիր չունի. եթե մեկը ոտնձգություն կատարի իր հանդեպ, կստանա իր արժանի հակահարվածը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում