CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիան ու Ֆրանսիան գտնվում են հերթական ճգնաժամի նախաշեմին: Այս անգամ դրա պատճառը ֆրանսիական Մոնբելյար քաղաքի դպրոցներից մեկում պատմության ու աշխարհագրության դասընթացների ժամանակ ցուցադրված ծաղրանկարն է, ինչը լարվածություն է ստեղծել թուրք-ֆրանսիական հարաբերություններում:
Խոսքը «Ինչո±ւ Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին» խորագրով ծաղրանկարի մասին է: Ծաղրանկարում պատկերված է լեռան լանջին ճզմված մի տղամարդ, որի մեջքին գցված պարկը լեփ-լեցուն է մարդկային գանգերով, իսկ պարկի վրա գրված է Հայոց ցեղասպանություն: Ծաղրանկարի իմաստն այն է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության պատճառով չի կարող անդամակցել ԵՄ-ին:
Ուսուցիչը թուրքական ծագում ունեցող աշակերտների բողոքներին պատասխանել է, որ ծաղրանկարի ցուցադրությունը ոչ թե իր նախաձեռնությունն է, այլ մտնում է ուսումնական պլանի մեջ: Ռասիզմի դեմ պայքարի հիմնադրամի թուրք ներկայացուցիչները դիմել են Ֆրանսիայի կրթության նախարարություն՝ պահանջելով չեղյալ հայտարարել տվյալ դասընթացը:












































