Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

«Ազատ դեմոկրատներ»-ի նախագահը կոչ է անում քվեարկել Մկրտիչ Սափեյանի օգտին

Արագածոտնի մարզում «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ»-ի միասնական թիմն այցելեց Թալին քաղաք, որտեղ նրանց դիմավորեցին թալինցիներն ու թիվ 15 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, նախկին քաղբանտարկյալ Մկրտիչ Սափեյանն ու նրա եղբայրը՝ նախկին քաղբանտարկյալ Ժորա Սափեյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ողջունելով թալինցիներին` նկատեց. «Երբ Թալին մտնելով տեսա մեր ընկերներին` մի պահ հուզվեցի: Ինձ մոտ տպավորություն կա, որ 88-ին Օպերայի հրապարակ եկածներս դեռ այնտեղ ենք, դեռ փողոցներում ենք, դեռ պայքարի ամենաթեժ կետերում ենք, և մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ այդ պայքարը համալրվել է տոկուն երիտասարդներով»:

Քոքոբելյանը նկատեց, թե «Ազատ դեմոկրատներ»-ի և «Ժառանգության», ինչպես նաև հասարակական սեկտորի միասնական ավելի ուժեղ հանդես գալու հանգամանքն այս ընթացքում շատ է քննարկվել, տարաբնույթ մեկնաբանություններ են եղել, բայց իրենք միշտ նշել են ու այժմ էլ նշում են, որ իրենց քաղաքական կամքը, իրենց վճռականությունը բավարարեցին` ցույց տալու համար, թե ինչպես կարելի է լինել միասնական: Քոքոբելյանը նաև հավաստիացրեց, որ այդ միասնությունն ավելի է մեծանալու, ու շատերն են իրենց միանալու:

«Այսօր իմ և մեր բոլորի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացու խնդիրների լուծմանը հասնելն է: Այսօր հայաստանցին ստիպված լքում է իր երկիրը և իր բարօրությունը որոնում այլ երկրում: Մենք միշտ պայքարել ենք, որպեսզի ՀՀ քաղաքացին ստիպված չլինի փոխելու իր երկիրը, մենք փոխելու ենք իշխանությունը, որպեսզի մեր քաղաքացիները արժանապատիվ ապրեն սեփական երկրում»,- ընդգծեց Քոքոբելյանը` հավելելով, որ 91թ. սկսած` երբեք ժողովուրդը սխալ ընտրություն չի կատարել, ժողովրդին խաբելը հեշտ չէ. այլ հարց է, որ իրենց չի հաջողվել պահպանել իրենց վստահած քվեն. «Մենք վստահ ենք, որ այս անգամ միասնաբար հանդես գալով` ՀՀ-ում ներդնելու ենք նոր քաղաքական մշակույթ, թույլ չենք տալու ՀՀ քաղաքացուց խլել իր երջանկությունը»:

Մենք գտնվում ենք, մի այնպիսի տարածաշրջանում, որտեղ արդեն ապրելը հաղթանակի նշան է. եթե այսօր այս քարքարոտ լեռնաշխարհում թալինցին կարողանում է իր հացը վաստակել և ամուր կանգնել իր հողի վրա, դրանից մեծ հայրենասիրություն չկա:

Խաչատուր Քոքոբելյանը թալինցիներին կոչ արեց ձայն տալ Մկրտիչ Սափեյանին. «Թալինում առանձնահատուկ երջանիկ պատահականությամբ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ թալինցին մաքուր հոգով ու սրտով ընտրություն անելու հնարավորություն ունի, դժբախտաբար` ոչ բոլոր մեծամասնական տարածքներում է քաղաքացիներին այդ հնարավորությունը տրված: Մկրտիչ Սափեյանի պարագայում թե թալինցին, թե երևանցին և թե Հայաստանի ցանկացած անկյունում գտնվող խիղճ ունեցող քաղաքացին շահագրգիռ պետք է լինեն, որ նա հայտնվի խորհրդարանում: Մարդ, որը զենքով պաշտպանել է իր հայրենիքը և իր մտքով ու իր վճռականությամբ պաշտպանել քաղաքացիական դիրքորոշումն ու ժողովրդին»:

Նա նաև կոչ արեց առանց վարանելու ընտրել ամենաճիշտ, ամենահաղթական տարբերակը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած միասնական ցուցակը, որը երբեք կանգ չի առնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում