Բրիտանացի Ռոնի Հաթոնը, որն աշխատում էր Մանչեսթերի Կոոպերատիվ խմբում՝ որպես տրանսպորտի հարցերով մենեջեր, չարաշահելով պաշտոնական լիազորությունները, 2 տարվա ընթացքում ֆիրմայից Ford Transit, Renault և Volkswagen մակնիշի 76 ավտոմեքենա է գողացել ու վաճառել, իսկ ստացված 132 հազար ֆունտով նորոգել իր տունը:
Նա ստանում էր տարեկան 60 հազար ֆունտ աշխատավարձ, ինչը չէր բավականացնում տունը իդեալական դարձնելու համար:
2 երեխաների 41-ամյա հայրը կարողացել է մեքենաները հեշտությամբ իրացնել, քանի որ ընկերության հին առևտրային գործընկերները կասկած անգամ չեն ունեցել, որ դա ապօրինի կերպով է արվում:
Դատարանը Հաթոնին դատապատել է երկու տարվա ազատազրկման: Տունը նորոգելը Հաթոնի միակ խնդիրը չէր: 2008 թվականին, երբ նա սկսեց գողություն անել, բանկում 50 հազար ֆունտ պարտք և 225 հազար ֆունտ գրավ ուներ:











































