Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2.75 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 392.33 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 392.48 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.16-ով և կազմել 392.84 դրամ:
Միաժամանակ առևտրային բանկերը ևս էժանացրել են դոլարը և վաճառում են 393-395 դրամով, գնում՝ 390-392 դրամով:








































