Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Կատարում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը վերջին զգուշացումն է արել Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK).
«PKK-ն պետք է զենքը վայր դնի: Եթե դա տեղի ունենա, ապա կդադարեցվեն ռազմական գործողությունները: Իսկ եթե PKK-ն վայր չդնի զենքը, ռազմական գործողությունների դադարեցման մասին խոսք անգամ լինել չի կարող»:
Էրդողանը նաև հայտարարել է, որ իրենք ցանկանում են Իրաքի տարածքային ամբողջականության պահպանում, քանի որ Իրաքի մասնատումը որևէ օգուտ չի տա Իրաքի ոչ մի քաղաքացու, և որ Թուրքիայի հարևան, մասնատված Իրաքը չի կարող ապագայում վերածվել ազդեցիկ ուժի:
Հիշեցնենք, որ Էրդողանը երեկ PKK-ի դեմ պայքարի հարցը քննարկել է ԱՄՆ-ից Ստամբուլ ժամանած Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ:







































